Պորոշենկոն Բաքվում է. նա կհանդիպի Ալիևի հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին գրում է «Интерфакс-Украина»-ն:
«Բաքվում Ուկրաինայի նախագահը կհանդիպի իր գործընկեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «դեմ հանդիման» ձևաչափով»,- նշվում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում երկրների նախագահները նախատեսում են մի քանի երկկողմանի փաստաթղթեր ստորագրել:
Բացի այդ,Պորոշենկոն առանձին կհանդիպի նաև երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեի և խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովի հետ: