Իրինա Բեզրուկովան իր միայնության մասին
Մինչ Սերգեյ Բեզրուկովը վայելում է ընտանեկան կյանքը, Իրինա Բեզրուկովան վայելում է իր միայնությունը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Դերասանուհին իր միկրոբլոգում գրել է, թե որքան կարևոր է ինքն իր հետ մենակ մնալը:
«Մենակությունն իր հրաշալի կողմերն ունի... և թող ողջ աշխարհը սպասի: Կարելի է հանգիստ մտածել, հասկանալ ինքդ քեզ՝ քո մտքերում և զգացմունքներում: Երբեմն կարևոր է մենակ մնալը, թեկուզ՝ ոչ երկար ժամանակով»,- գրել է նա:
Լուրերն այն մասին, որ Սերգեյ Բեզրուկովի նախկին կինը նոր ուղեկից ունի, դեռևս հաստատված չէին, և կարելի ասել է, դերասանուհու այս գրառումը տալիս է այդ լուրերի պատասխանը: