Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Սիրիայի հետ. Թուրքիայի վարչապետ
Թուրքիան կարիք ունի բարելավել Սիրիայի հետ հարաբերությունները` ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այս մասին հայտնելէ Ria.ru-ն` հղում տալով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքին:
Երեկ նա հայտնել էր, որ իր երկիրը պատճառ չունի Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի հետ թշնամանալու համար:
«Մենք կընդլայնենք մեր ընկերների շրջանակը: Քայլլերն այդ ուղղությամբ արդեն արվում են: Թուրքիան բարելավել է հարաբերություններն Իսրայելի և Ռուսաստանի հետ: Համոզված եմ, որը նույնը տեղի կունենա նաև Սիրիայի հետ: Մենք ունենք դրա կարիքը: Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի դրական ավարտի համար պետք է ապահովել կայունություն»,- ասել է Յըլդըրըմը: