Բրիթնի Սփիրսը սուրճ խմելու գումար չունի
Չնայած նրան, որ Բրիթնի Սփիրսը տարեկան ավելի քան 10 միլիոն դոլար է վաստակում, նա չի կարող իրեն մի ցենտ անգամ ծախսել թույլ տալ՝ չստանալով իր խնամակալի նախնական թույլտվությունը: Ինչպես հայտնի է դարձել, Բրիթնին պատրաստվում է դատ ներկայացնել իրեն խնամելու պայմանները վերանայելու պահանջով: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Այն բանից հետո, ինչ 2008 թվականին Բրիթնի Սփիրսը լուրջ նոպա ունեցով՝ կապված նյարդերի հետ, նա դատարանի որոշմամբ իր հոր հսկողության տակ է գտնվում: Բանն այն է, որ այն բանից հետո, երբ երգչուհին սափրել էր գլուխը և անձրևանոցով հարվածել կայանված ավտոմեքենաներին, իսկ հետո փակվել լոգարանում, լուրջ կասկածներ ի հայտ եկան Բրիթնիի հոգեկան առողջության հետ կապված: Այդ ժամանակ նա արագ վերականգնվեց: Սակայն դատարանը որոշեց իր հորը նշանակել երգչուհու խնամակալ:
Սփիրսն, իհարկե, նորմալ է վերաբերվում տարեկան 130 000 դոլար վաստակող հոր խնամքի տակ գտնվելուն, սակայն նա հոգնել է ամեն անգամ սուրճ գնելու կամ ռեստորանում ճաշելու համար թույլտվություն ստանալուց:
Այս վիճակն աբսուրդային է թվում. չէ՞ որ Լաս Վեգասում յուրաքանչյուր շոուի համար 250 000 դոլար է վաստակում: Եվ ահա այժմ, հոգնելով հանգամանքների այսպիսի դասավորությունից, Սփիրսը սկսել է պահանջել, որ փոխվեն խնամակալության պայմանները: