Ջոնի Դեպը վաճառում է Վենետիկի առանձնատունը. ԶԼՄ-ներ
Վենետիկում վաճառվում է բնակարան, ենթադրաբար, այն պատկանում է դերասան Ջոնի Դեպին: Այս մասին հայտնել է The Real Deal-ը:
4 հարկանի առանձնատունը գտնվում է Մեծ ջրանցքի մոտ: Կառույցի ընդհանուր տարածքը, որը կառուցվել է 17-րդ դարում` կազմում է 700 քմ: Վերանորոգումը շարունակվել է 6 տարի: Այժմ նրա համար խնդրում են 12 մլն դոլար:
Նշվում է, որ առանձատան ձեռք բերման համար պայքարում Դեպը «հաղթել է» ոմն արաբ արքայազնի: Սակայն ներդրողները, որոնք գնել են առանձնատունը 2008 թվականին, նշում են, որ գործաարքը Ջոնի Դեպի հետ այդպես էլ չի ավարտվել: