Սահմանամերձ գյուղում մի կայծակ որ խփում է, հոսանքն անջատվում է. իսկ դուք ասում եք «պաձեզդը կեղտոտ ա». Լուսինե Բադալյան
Հաղորդավար Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանամերձ գյուղերում անարգել ու բարձր որակով բռնում են ադրբեջանական ալիքները, իսկ հայկականները կան, բայց ամեն մի կայծակից կորում են:
Դուք չգիտեմ ինչպես, բայց ես դա լուրջ խնդիր եմ համարում։ Ու ընդհանուր առմամբ` գյուղերում դեռ միջնադար է։ Մեզ համար դա էկզոտիկա է, հաճելի է մի քանի օրով հայտնվել միջնադարում` առանց ժամանակի մեքենա ունենալու, բայց մի պահ պատկերացրեք, որ ձեզանից ընդամենը 200 կմ այն կողմ դեռ վաղ միջնադարյան կյանք է:
Երիտասարդները հանդիպելու վայր անգամ չունեն, մի սրճարան էլ չկա: Երեխեքը երազանքով են խոսում մանկական սրճարանի մասին: Ջահելների միակ երազանքը քաղաք գալն է կամ գոնե Ռուսաստան գնալը:
Գոնե մի քոլեջի, մի ակումբի, մի սրճարանի արժանի չե՞ն։ Հանդ, անասուն, տուն: Մի կայծակ էլ, որ խփում է, հոսանքն էլ է անջատվում: Իսկ դուք ասում եք «Հիտլերը տեղում չի, պաձեզդը կեղտոտ ա, մատանին մոռացանք»:
Էնպես որ, ինձ համար այնքան միևնույն է պաշտոնյայի հեղինակած երգը , «աստղի» ընտրած հանգստի վայրը, օլիգարխի ծախսած գումարը: Գնացեք գյուղ»: