Գարիկ Մարտիրոսյանը, Թաթան, Սիրուշոն և ''Տաշիր 2013''-ի բոլոր աստղերը` ետնաբեմում (լուսանկարներ)
Օրեր առաջ Կրեմլի պետական պալատում իսկական «հայկական» տոն էր' անցկացվում էր հերթական' 7-րդ, «Tashir 2013» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Չնայած այն փաստին, որ դրան զուգահեռ ցուցադրվում էր նաև «Եվրատեսիլի» եզրափակիչ մրցույթը' ըստ «Tashir 2013» կազմակերպիչների նրանք նախապես չէին ծրագրել մրցանաբաշխությունը նույն օրն անցկացնել: Պարզվում է' համերգի օրը որոշվել է 9 ամիս առաջ: Ինչևէ, հայ հանդիսատեսն այդ օրը բաժանվել էր երկու մասի' ոմանք հետևում էին, ով ինչ մրցանակի կարժանանա, մյուսներն էլ սպասում էին «Դորիանսի» ռոքային կատարմանը:
Այս տարի մրցանակաբաշխությունը վարում էին Վիկտորյա Լոպիրյովան, Անդրեյ Մալախովը, Գարիկ Մարտիրոսյանը և Տատյանը Գևորգյանը:
«Tashir 2013»-ի գալա-համերգին մրցանակներ հանձնելու համար, եկել էին աստղեր Ռուսաստանից և Եվրոպայից. հայերի բարեկամ Նիկոլայ Բասկովը, Սոֆիա Ռոտարուն, Կրիտինա Օրբակայնտեն, Լյուբով Ուսպենսկայան, Մարգարիտա Պոզոյանը, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը ու Պատրիկ Ֆիորին: