Թուրքիայի ավտոկայաններից մեկում սպանվել է 3 ոստիկան
Թուրքիայի հարավ-արևելքում` Շանլիուրֆա քաղաքում գտնվող ավտոկայանում,17-ամյա երիտասարդը հարձակվել է ոստիկանների վրա և սպանել նրանց: Այս մասին հայտնել է Anadolu-ն:
Շանլիուրֆայի ղեկավարը հայտնել է, որ հարձակումն արված չէ ահաբեկիչների կողմից:
Նշվում է, որ հարձակվողն ունեցել է հոգեկան շեղումներ: Նա ճանապարհորդել է ընտանիքի հետ միասին և այդ պահին վերցրել է հոր ատրճանակը:
Նշվում է, որ տղան կրակը բաց է թողել այն պահին, երբ ոստիկաններ խնդրել են ուղևորներին ցույց տալ իրենց փաստաթղթերը: Կրակոցների ժամանակ տղան ևս մահացել է:
Երեք ոստիկանները մահացել են հոսպիտալում: