Ջինա Լոլոբրիջիդայի դեղին ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով
Հանրահայտ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի դեղին ադամանդը վաճառվել է անհավանական բարձր գնով:
Sotheby's-ի աճուրդում գրանցվել է ռեկորդ. իտալուհու բացառիկ այդ քարը' 74,53 կարատանոց ադամանդը վաճառվել է մոտ 3 միլիոն դոլարով: Ավելի վաղ այն պատկանել է պարսիկ շահ Ահմեդ Քաջարին:
Գնորդը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, յուրաքանչյուր կարատի համար վճարել է ավելի քան 40 հազար դոլար, այն դեպքում, երբ մասնագետներն այն գնահատել էին 1,4 միլիոն դոլարից մինչև 1,8:
Դերասանուհին հայտնել է, որ որոշել է այս քարը և որոշ այլ զարդեր վաճառելով Իտալիայում բացել հիվանդանոց և ֆինանսավորել այն:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Աղբյուրը՝armstar.am