Ինչպիսի՞ տեսք ունի Ջորջ Քլունիի՝ 1.5 միլիարդ արժողությամբ առանձնատունը (լուսանկարներ)
Դերասան Ջորջ Քլունին և նրա կին, փաստաբան Ամալ Ալամուդինը տարեսկզբին տեղափոխվել են Թեմզայի մոտակա կղզիներից մեկում գտնվող 17-րդ դարի դղյակը, որը գտնվում է անգլիական Սոննինգ գյուղում:
Առանձնատունը կատարյալ դարձնելու համար դերասանը մոտ 20 միլիոն ֆունտ է ծախսել, այսինքն՝ մոտավորապես 2 անգամ շատ շինության արժեքից: «Ինչ Ամալը ցանկանում է, այն էլ ստանում է»,- ասել էր Քլունին շինարարներին: Այս մասին գրում է «Peopletalk»-ը:
Առանձնատունն ունի թենիսի կորտ, մարզասրահ, լողավազան՝ մերսման սրահով, տնային կինոթատրոն: Սրանով, իհարկե, ոչ մեկին չես զարմացնի, սակայն տան առանձնահատկությունն այն է, որ չափազանց մեծ գումարներ են ծախսվել նրա համար, որ այն որքան հնարավոր է բնական լինի, ասես ստեղծվել է բնության կողմից: