Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 զինվորական է մահացել
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաքքարի նահանգում, 4 զինծառայող է մահացել և մեկը վիրավորվել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով: Պայթուցիկ սարքը ճանապարհին են տեղադրել երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Այս մասին նշվում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
«Հուլիսի 10-ին Հաքքարի նահանգում զինվորականների ավտոմեքենայի անցնելու ժամանակ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները ինքնաշեն պայթուցիկ սարք են պայթեցրել: Մեր 4 զինվորական ընկերները մահացել են, ևս մեկը վիրավորվել և անհապաղ հոսպիտալացվել է»,- նշվում է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
Շաբաթ օրն առնվազն 2 մարդ էր մահացել, ևս 11-ը` վիրավորվել ավտոմեքենա պայթեցնելու հետևանքով: Այն պայթեցվել էր ռազմական օբյեկտի պահակակետի մոտ՝ Մարդինում: