Իրանի հարավում «Су-24» է վթարի ենթարկվել
Իրանի հարավում «Су-24» ռմբարկու է վթարի ենթարկվել: Ռմբարկուն պատկանում է Իրանի ռազմաօդային ուժերին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ օդաչուներին հաջողվել է դուրս թռչել խցիկից: Օդաչուներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Գործակալությունը հայտնել է, որ «Су-24»-ը պատրաստվել է Ռուսաստանում: Վթարի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում: