Որքա՞ն գումար է ծախսել Քանյե Ուեսթը համաշխարհային աստղերի՝ ոսկից պատրաստված մարմինների համար
Քայնե Ուեսթի «Famous» երգի նոր տեսահոլովակում արվեստի և քաղաքականության մի շարք գործիչներ կային: Եվ այն էլ ռեփերը նրանց ցույց էր տվել մերկ վիճակում: Երաժիշտը մեծ անկողնում էր հայտնվել Ռիհաննայի, Քրիս Բրաունի, Դոնալդ Թրամփի, Ջորջ Բուշ կրտսերի, Թեյլոր Սվիֆտի, Էմբեր Ռոուզի, Բիլլ Կոսբիի, Քեյթլին Ջենների և Քիմ Քարդաշյանի հետ:
Ինչպես պարզվել է, տեսահոլովակի նկարահանումներին աստղերի նմանակները չեն եղել: Ուեսթը որոշել է ավելի օրիգինալ լինել և պատվիրել է նրանց՝ ոսկից պատրաստված մարմինները:
Լրագրողներին հետաքրքրել է, թե որքան գումար է ծախսել Քանյեն 10 հայտնի մարդ «պատրաստելու» համար: Այդ աշխատանքը փորձագետները գնահատել են 750 000 դոլար:
«Մարմինները պատրաստվել են 6 ամսվա ընթացքում: Քանյեն ընկղմված էր պատրաստման յուրաքանչյուր փուլում, նա հետևում էր բացառապես ամեն ինչին: Տեսահոլովակի նկարահանումները նույնիսկ հետաձգվել էին 6 ամսով, քանի որ ի սկզբանե պատրաստված մարմինները դուր չեն եկել Քանյեին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսահոլովակի պրեմիերայից հետո Քանյեն թվիթթերյան իր էջում գրել էր. «Ինչ-որ մեկը վեջապես դատի կտա՞ ինձ: Ես սպասում եմ»: