Թուրքիայում ավտոմեքենա է պայթեցվել. վիրավորվել է 11 զինվոր
Թուրքիայի հարավ-արևելքում երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամներն ավտոմեքենա են պայթեցրել ռազմական օբյեկտի մոտ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական լրատվական գործակալությանը:
Գործակալությունը, վկայակոչելով անվտանգության ուժերին, հաղորդում է, որ դեպքի հետևանքով առնվազն 11 զինվոր է վիրավորվել:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Մարդին նահանգում՝ Թուրքիա-Սիրիա սահմանի մոտ: Գործակալության տվյալներով՝ այն տեղի է ունեցել ժամը 13:00-ին: Քուրդ ապստամբները ավտոմեքենա են պայթեցրել ռազմական օբյեկտի պահակակետի մոտ, որից հետո կրակ են բացել:
Այս պահին զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: