Մրայա Քերիի «գիշերանոցով» գայթակղիչ ֆոտոշարքը՝ զբոսանավում
46-ամյա Մրայա Քերին շուտով կամուսնանա միլիարդատեր Ջեյմս Պարկերի հետ: Այժմ երգչուհին և նրա սիրելին իրենց հանգիստն են վայելում Իտալիայում: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Դատելով լուսանկարներից՝ զույգը հանգստանում է Մրայայի ապագա ամուսնու զբոսանավում: Երգչուհին Instagram-ի իր միկրոբլոգում կիսվել է ծովային ճամփորդության ընթացքում արված լուսանկարներով: Լուսանկարներն իսկապես կրքոտ են:
Ի դեպ, որոշ երկրպագուների դուրս չի եկել Քերիի հագուկապը: Այն արդեն հասցրել են կնքել որպես «գիշերանոց»:
Բլոգերները վստահ են, որ լուսանկարների հեղինակը Քերիի ամուսինն է: