Անթալիայում վայրէջք է կատարել ռուս զբոսաշրջիկների առաջին ինքնաթիռը
189 ռուս զբոսաշրջիկների ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել թուրքական Անթալիա քաղաքում: Սա առաջին չվերթն է, որը կազմակերպվել է ռուսներին Թուրքիա այցելելու արգելքից հետո, որն ուժի մեջ էր դրվել 8 ամիս առաջ: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Ինչպես հաղորդում է «ТАСС» գործակալությունը՝ հղում տալով թուրքական ԶԼՄ-ներին, սա առաջին Մոսկվա-Անթալիա չվերթն էր, որն իրականացրել է «Россия» ավիաընկերությունը:
Վերջին ութ ամիսների ընթացքում սա առաջին չվերթն է:
Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին Անթալիայի օդանավակայանում ծաղիկներով են դիմավորել, իսկ անձնագրային ստուգման կետի մոտ կոկտեյլներ են առաջարկել նրանց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ավիաիշխանությունները թույլտվություն էին տվել ՌԴ-ի հետ չարտերային հաղորդակցություն հաստատելու համար, սակայն Մոսկվան դեռևս մինչև վերջ չի կարգավորել անհրաժեշտ ձևականությունները: