Թուրքիայում ծովակալներ են ձերբակալվել
Թուրքիայում անց է կացվել Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ/PDY) դեմ հերթական գործողությունը:
Կազմակերպությունը երկրում ահաբեկչական է հայտարարված: Այս մասին գրում է «АПА» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Milliyet»-ին:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, «Իզմիրում ռազմական լրտեսություն» անունով գործով Գլխավոր դատախազությունը « FETÖ/PDY»-ի դեմ քննության շրջանակում կապված կեղծ ապացույցներ պատրաստելու հետ 10 շրջանում գործողություններ է անցկացրել:
Գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 6 պաշտոնաթող ծովակալ: