Ռասսել Ուիլսոնը նոր նկարներ է հրապարակել իր և Սիարայի հարսանեկան արարողությունից (լուսանկարներ)
Ամերիկյան ֆուտբոլի աստղ Ռասսել Ուիլսոնը կարծես շատ երջանիկ է: Մարզիկը մի քանի օր առաջ ամուսնացել է երգչուհի Սիարայի հետ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա կարծես ցանկանում է պատմել իր երջանկության մասին ողջ աշխարհին:Եթե առաջին օրը նա մեկ լուսանկար էր հրապարակել Instagram-ի իր էջում, ապա այսօր, նա ցուցադրում է նկարները կրկին ու կրկին:
Թարմ լուսանկարների վրա, որոնցով ֆուտբոլիստը կիսվել է` լավ երևում է անգլիական ամրոցը, որտեղ անցել է արարողությունը: Հարսնացուի և փեսացուի ընկերները հագել էին մուգ կոստյումներ և զգեստներ: Եվ այդ ֆոնի ներքո հարսնացուի զգեստը «Roberto Cavalli»-ից փայլում էր իր ճերմակությամբ: