«Yerevan Color Run». Երևանում տիրում է գունավոր և բարձր տրամադրություն (տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 9-ին՝ 07:00-ից, մեկնարկել է «Yerevan Color Run»-ը: Այն վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում ներառյալ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում, իսկ 2015թ.-ից՝ արդեն Հայաստանում:
Սա վազք է, որը դարձնում է մարդկանց երջանիկ, և որի ժամանակ տարիքը և սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունեն:
Operativ.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանում վաղ առավոտից տիրում է բարձր տրամադրություն, իսկ գույների բազմազանությունն էլ ավելի հրաշալի են դարձնում օրը: Ներկա են նաև մի շարք հայտնիներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: