Քանյե Ուեսթի «մերկ» տեսահոլովակի աստղերի նմանակումը՝ համացանցի հիթ (տեսանյութ)
LifeStyleՋասթին Բիբերի, Քրեյգ Դևիդի և այլոց կողմից Քանյե Ուեսթի «մերկ» տեսահոլովակի աստղերի նմանակումը դարձել է համացանցի հիթը: Տեսանյութը հրապարակվել է «BBC Radio 1»-ի յութուբյան էջում հուլիսի 6-ին: Ներկայումս այն դիտել են 1 միլիոն անգամ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Ուեսթը թողարկել էր «Famous» տեսահոլովակը, որում ներկայացված են մերկ աստղեր և հայտնի մարդիկ: Մասնավորապես, տեսանյութում են հայտնվել Ջորջ Բուշը, Դոնալդ Տրամփը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Թեյլոր Սվիֆթը, Քիմ Քարդաշյանը, Էմբեր Ռոուզը, Քեյթլին Ջենները, Բիլ Քրոսբին, ովքեր բոլորը մերկ են:
Ի պատասխան այս «մերկ» տեսահոլովակի տեսանյութ է նկարահանվել հագնված աստղերի մասնակցությամբ: Նրանց թվում են Ջասթին Բիբերը, Մեգան Թրեյնորը, Քարլի Ռեյ Ջեպսենը և այլք: Ի տարբերություն օրիգինալ տեսանյութի՝ այս տեսանյութի հերոսները չեն լռում, այլ խոսում են: