Ժամանակն է պահանջել, որ դադարեն սպանել մեզ. Բեյոնսեն՝ Դալլասում տեղի ունեցած իրադարձությունների մասին
Հայտնի դերասաններն ու երաժիշտները մեկնաբանել են ԱՄՆ-ի նոր կրակոցները; Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դալլասում կրակոցների հետևանքով զոհվել է ոստիկանության 5 աշխատակից:
Օսկարակիր դերասանուհի Հոլի Բերրին Instagram-ի իր էջում ցավակցութուններ է հայտնել զոհվածների ընտանիքներին: Նա դատապարտել է տեղի ունեցածն ու այն անվանել «անիմաստ հանցագործություն»: Դերասանուհին նաև կոչ է արել ստեղծված իրավիճակի համար խաղաղ լուծում գտնել:
Երգչուհի Բեյոնսեն ևս անդրադարձել է տեղի ունեցած ողբերգությանը: Նա իր միկրոբլոգում գրել է. «Ժամանակն է պահանջել, որ դադարեն սպանել մեզ: Պետք չէ խղճալ մեզ, մեզ պետք է, որ հարգեն մեր կյանքը»:
Երաժիշտ Ջոն Լեջենդի խոսքով՝ Դալլասի սպանությունները սարափելի են: Նա դատապատել է ոստիկանների սպանությունը և հայտարարել, որ իրենց պետք է, որ փողոցներում խաղաղություն լինի: