Միացե՛ք ինձ, եթե ես դուր եմ գալիս ձեզ, եթե ոչ՝ նախանձեք լուռ. Վոլոչկովան մերկ լուսանկար է հրապարակել (16+)
Համերգային շրջագայությունից հետո Անաստասիա Վոլոչկովան ուրախացրել է իրեն Կրետե կղզում հանգստով: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա փոխարինել է իր սիրելի վայրը` Մալդիվները, Հունաստանով:
Մնացած հարցերում նա մնում է ինքն իրեն հավատարիմ: Այս անգամ, նա մերկ լուսանկար է հրապարակել:
«Սիրելինե՛րս, դուք այնքան շատ եք, բոլորիդ չես կարող գոհացնել: Մեկին մեջքով շրջվիր, մյուսին՝ լարանը (շպագատ) չի բավականեցնում, մյուսի համար լարանը շատ է: Մեկը` հանվիր, մյուսը` հագնվիր: Ես բոլոր կողմերից էլ լավն եմ: Լողազգեստով և առանց դրա: Հավատացե՛ք, որ դա այդպես է: Եվ ցանկանում եմ նշել և բազմաթիվ վատ խոսքեր գրողների ուշադրությունը ցանկանում եմ սևեռել, որ իմ կոնքի կապտուկները կանցնեն: Դա բարդ պահումների արդյունք է՝ բազմաթիվ շոուների ընթացքում: Իսկ ահա ձեր նախանձը և չարությունն անբուժելի է: Միացե՛ք ինձ, եթե ես դուր եմ գալիս ձեզ, եթե ոչ՝ նախանձեք լուռ»,- գրել է Վոլոչկովան: