Ժամանակակից կնոջ սխալները
Չկա անսխալական մարդ, բայց երևի շատերին կհետաքրքրի, թե հատկապես ո՞ր հարցերում են կանայք ավելի հաճախ սխալվում:
1. 21-րդ դարում կանանց մեծ մասը սխալ է թույլ տալիս հագուստն ընտրելիս: Կինը պետք է գեղեցիկ հագնվի, սակայն երբեք չպետք է կրի չափազանց կարճ կամ լայն բացվածքով զգեստ: Սխալ ընտրված զգեստի պատճառով՝ նա գցում է իր պատիվը:
2. Կինը պետք է կարողանա պահել իր գաղտնիքը: Այն մարդն, ով մինչև վերջ բացում է իր գաղտնիքը, կործանվում է: Կինը նույնիսկ իր ամուսնուց պետք է գաղտնիք ունենա: Եթե տղամարդը կնոջից կորզում է այդ գաղտնիքը, ապա կինն այլևս հետաքրքիր չէ նրա համար:
3. Պետք է միշտ ամուսնու կողքին լինել, այլ ոչ թե ղեկավարել նրան: Նա պետք է կարողանա տղամարդու մեջ բացահայտել սիրո և կամքի ներդաշնակությունը:
4. Կինը պետք է լինի կանացի ու նուրբ, իսկ չափից շատ ուժեղ կին ձևացնելու մոլուցքը նրան դարձնում է կոպիտ ու տհաճ:
5. Իգական սեռի ներկայացուցիչը չպետք է որոշի ընտանիքի մյուս անդամների՝ հատկապես ամուսնու և երեխաների փոխարեն:
6. Կնոջ նուրբ ու ցածր ձայնը տղամարդու ականջի համար ավելի գրավիչ է հնչում: Կինը երբեք չպետք է գոռա: Կնոջ գոռոցը տղամարդու մոտ հեռանալու և չլսելու ցանկություն է առաջացնում: