Առաջին «ռուս բարբին» ստեղծվել է սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի կերպարով (լուսանկարներ)
Հունիսի 6-ին «Louis Vuitton» հիմնադրամում տեղի ունեցավ «Love Ball» բարեգործական երեկոն, որը կազմակերպել էր ռուս մոդել Նատալյա Վոդյանովան: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 250 աստղային հյուրեր: Տոնական ընթրիքին տեղի ունեցավ առաջին «ռուս բարբի» տիկնիկի ներկայացումը, որը ստեղծվել էր հենց Նատալյա Վոդյանովայի կերպարով: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
«Mattel» ընկերությունը, որը զբաղվում է լեգենդար տիկնիկների արտադրությամբ, ներկայացրել է հյուրերին սուպերմոդելի տիկնիկը: Հայտնի է, որ «բարբի-Վոդյանովա»-ն կթողարկվի սահմանափակ քանակությամբ և վաճառքի կհանվի 2017 թ-ին: Վաճառքից ստացված եկամուտի մի մասը կուղղվի բարեգործության` թերզարգացած երեխաների դաստիարակությանը և նոր խաղահրապարակների բացմանը: