Քսենյա Սոբչակը ծանոթացել է Քանյե Ուեսթի հետ
Հունիսի 6-ին Փարիզյան նորաձևության շաբաթում տեղի ունեցավ «Love Ball» 5-րդ բարեգործական երեկոն, որը կազմակերպել էր մոդել Նատալյա Վոդյանովան: Փակման ընթրիքին էին ժամանել աստղային հյուրեր, որոնց թվում է եղել նաև Քսենյա Սոբչակը: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
«L'officiel» ամսագրի խմբագիրը երեկոյի ընթացքում ծանոթացել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ, ով Քիմ Քարդաշյանի ամուսինն է:
«Այժմ մեր պրոդյուսերը պետք է ավելի շատ սիրի իր գլխավոր խմբագրին, այսինքն` աշխատելն ավելի ուրախ կլինի: Չէ՞ որ ես նոր ընկեր ու հարևան ունեմ Նալատյայի միջոցառմանը: Նրան Արևմտյան Քանյե են ասում»,- գրել է Քսենիան իր ֆոտոբլոգում: