Ռուսաստանից Թուրքիա չարտերային թռիչքներն անորոշ ժամանակով հետաձգվել են
Չնայած նախատեսված էր հուլիսի 7-ից վերսկսել Ռուսաստան-Թուրքիա չարտերային թռիչքները, սակայն այսօր դա այդպես էլ տեղի չունեցավ: Այս մասին հաղորդում է «BBC»-ն` հղում անելով Զբոսաշրջության ռուսական միության մամլո քարտուղար Իրինա Տյուրինային:
Ըստ նրա, խնդիրն այն է, որ Ռուսաստանի կառավարությունը դեռևս պաշտոնապես չի հանել այդ արգելքը:
«Հենց որ հայտնի դարձավ, որ մենք հաշտվել ենք Թուրքիայի հետ, ավիաընկերությունները սկսեցին հայտեր ներկայացնել թռիչքներ կատարելու համար: Եվ հենց որ կառավարությունն ընդունի համապատասխան որոշումը Ռոսավիացիան մաքսիմալ կարճ ժամկետներում կկատարի անհրաժեշտ թղթաբանությունը»,- նշել է Տյուրինան:
Ներկայումս ռուսները զրկված չեն Թուրքիա գնալու հնարավորությունից, սակայն, ըստ տնտեսագետների, չարտերային թռիչքները 20-30 տոկոսով կնվազեցնեն ճամորդության արժեքը: