Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 297-ի
Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 297-ի: Այս մասին հայտնել է «France-Presse» գործակալությունը:
177 զոհերի իքնությունը դեռ պարզված չէ: 115 զոհի դի վերադարձվել է ընտանիքներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 290 զոհի, 180 վիրավորի և 17 անհետ կորածների մասին:
Հիշեցնենք, որ Էլ-Քարրադա քաղաքում ականապատված ավտոմեքենա էր պայթել, որը շոգ եղանակի պատճառով տարածվել էլ: Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: