Սերգեյ Բեզրուկովը կրկին հայր է դարձել
Դերասան Սերգեյ Բեզրուկովը և պրոդյուսեր, ռեժիսոր Աննա Մաթիսոնը ծնողներ են դարձել: Աստղային զույգն աղջիկ է ունեցել, ում կնքել են Մարիա անունով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ դերասանի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ զույգը երեխայի է սպասում:
Խուսափելով հնարավոր աժիոտաժից՝ «Кинотавр» փառատոնում Բեզրուկովը լրագրողներին հայտնել էր, որ Աննա Մաթիսոնը երեխայի է սպասում:
Հիշեցնենք, որ Բեզրուկովն և Մաթիսոնն ամուսնացել էին 2016 թվականի մարտին: