Օգոստոսի վերջին Հայաստանում կմեկնարկի ռուսական մշակույթի փառատոնը
Ռուսական մշակույթի փառատոնը Հայաստանում կմեկնարկի օգոստոսի վերջին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
«Մեր առջևում շատ լավ նախագիծ է՝ Հայաստանում ռուսական մշակույթի փառատոնը, այն կսկսվի օգոստոսի սկզբին և կտևի մինչև տարեվերջ: Ներկայացված կլինեն ռուսական ամենատարբեր հավաքածուները՝ քաղաքային, ֆիլհարմոնիկ, թատերային»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ փառատոնը շատ կարևոր է, այն կոչված է ժամանակակից հայ հանրությանը ցույց տալու, թե ինչ է տեղի ունենում ռուսական մշակույթում: Շվիդկոյի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մշակույթի ոլորտում չեն դադարում. դա մշտական գործընթաց է: Նրա խոսքով՝ հայկական համայնքը մեծ դեր ունի ռուսական ժամանակակից կյանքում և դրա կարևոր բաղկացուցիչ մասն է: