The Beatles-ի կիթառը վաճառվել է 408 հազար դոլարով
The Beatles խմբի անդամներ Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի կիթառը աճուրդում վաճառվել է 408 հազար դոլարով: Այն ստեղծվել է 1966 թվականին՝ VOX ընկերության պատվերով: Հենց այս կիթառով է Հարիսոնը կատարում 1967 թվականի Magical Mystery Tour ֆիլմում I Am the Walrus երգը: Իսկ Լենոնը այս կիթառով նկարահանվել է Hello, Goddbye տեսանյութերում:
Ինչպես հայտնում են Կալիֆորնիայի Julien’s աճուրդի ներկայացուցիչները՝ կիթառը գնել է Նյու-Յորքի բնակիչ, ով չի ցանկացել ներկայանալ: Ինչպես հայտնում է BBC-ն՝ կիթառի համար սկզբնական գին էր սահմանված 200-300 հազար դոլար, սակայն այն վաճառվել է 408 հազար դոլարով: