Իրանի առաջնորդն արևմտյան հետախուզական ծառայություններին մեղադրել է «ԻՊ»-ին աջակցելու մեջ
Իրանի առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ԱՄՆ-ի, Մեծ Բրիատնիայի և Իսրայելի հատուկ ծառայություններին մեղադրել է «ԻՊ» ահաբեկչական խմբավորմանը «սնելու» մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Իրանում տոնական միջոցառումներն ուղեկցվել են մի շարք ահաբեկչություններով:
«Ծայրահեղականներն իրենց տերերի հրամանով փորձում են «ճշմարիտ իսլամ»-ը փոխարինել «կեղծ իսլամ»-ով»: Դա արդյունք է այն բանի, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, և Իսրայելի հատուկ ծառայությունները հովանավորում ու թացքցնում են ահաբեկիչների գործողությունները: Հենց նրանք զարգացրին ահաբեկչությունը»,-ասել է այաթոլլահ Ալի Խամենեին: