Իրանում լրտեսելու մեղադրանքով 2 մարդ ենթարկվել է մահապատժի
Իրանում մահապատժի են ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող 2 տղամարդ, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում է Թեհրանի դատախազությունը' նրանց կարծիքով Մոհամադ Հեյդարին աշխատել է իսրայելական «Մոսադ» հետախուզության համար, իսկ մահապատժի ենթարկված Քորուշ Ահմադին համագործակցել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ին:
Իրանը Իսրայելին և Միացյալ Նահանգներին մեղադրում է իր միջուկային ծրագրի տապալման փորձերի մեջ: