Ինչպե՞ս ազատվել խանդի զգացողությունից
Յուրաքանչյուր զույգի համատեղ կյանքի ընթացքում առաջանում են տարատեսակ բնույթի խնդիրներ, որոնց խթանման նախապայմաններից է հանդիսանում խանդը: Վերջինս անխուսափելի զգացում է, որը պատում է թե´ կանանց, թե´ տղամարդկանց' անկախ տարիքից, և հանդիսանում է անընդհատ ծագող վեճերի հիմնարար պատճառ:
Փորձենք ընկալել խանդի առաջացման հիմնական պատճառները, որովհետև խանդի շարժիչ գործիքը համատեղ կյանքի տարբեր ժամանակահատվածներում լիովին տարբեր է' կախված սոցիալական վիճակից, մտավոր և ֆիզիկական հուզումներից, էմոցիոնալ դաշտից, սեքսուալ հատկանիշներից, մտքերի փոխանակումից, համատեղ գործառույթների իրականացումից ու բազում այլ հանգամանքներից:
Այդուհանդերձ, խանդը բուժելու լավագույն դեղամիջոցը փոխըմբռնումն է, որովհետև որքան էլ մակերեսորեն վերաբերվենք խանդելու համակարգին, այն հիվանդագին է և կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Յուրաքանչյուր խնդրին պետք է մոտենալ ըմբռնմամբ, որովհետև յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծման տարբեր բանաձևերը. կարևորը համբերելն ու չընկճվելն է:
Լավատեսորեն տրամադրվեք յուրաքանչյուր խնդրի լուծմանն ու Ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի: