Թուրքիայում զբոսաշրջիկներով օդապարիկն ընկել է
Այսօր Թուրքիայում՝ Ուգրյուպ քաղաքից ոչ շատ հեռու, ընկել է զբոսաշրջիկներով օդապարիկը, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ 18-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածներին տեղափոխել են Նևշեխիր ու Կայսեր քաղաքի հիվանդանոցներ: Ներկաների պնդմամբ՝ օդապարիկն ընկել է այն բանից հետո, երբ բախվել է մեկ այլ օդապարիկի, ինչի հետևանքով կորցրել է հավասարակշռությունն ու ընկել:
Նշենք նաև, որ վերջին ժամանակաշրջանում օդապարիկները լայն տարածում են գտել զբոսաշրջիկների շրջանում: Հատկապես Թուրքիայում նմանօրինակ ուղևորությունը վերածվում է իսկական հրաշքի: