Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Թուրքիայի հյուսիս-արևելքում` Գիրեսուն նահանգում, ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 8-ը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
«Sikorsky S-70» ուղղաթիռում 15 մարդ է եղել` բարձրաստիճան զինվորականներ և նրանց ընտանիքներ:
Ուղղաթիռն ընկել է լեռնային վայրում: Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թվում երկու երեխա կա: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմտ հայտարարել է, որ աղետի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել: