Թինա Կանդելակին մեկնաբանել է իր հղիության լուրը
Թինա Կանդելակիին հերթական անգամ կասկածում են հղի լինելու մեջ: Այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ հեռուստահաղորդավարուհու գաղտնի ամուսնության մասին, ասեկոսեներն այն մասին, որ Թինան հղի է, ԶԼՄ-ներում են հայտնվում նախանձելի արագությամբ: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Այս անգամ կրակի վրա յուղ է լցրել այն փաստը, որ 40-ամյա Կանդելակին հանկարծակիորեն մարզասրահում մարզվելը փոխել է յոգայով և բուսակերությամբ: Այս ամենը երկրպագուներին ստիպել է կարծել, որ Թինան հղի է:
«Իմ մասին շատ հետաքրքիր բաներ եմ իմանում: Ընդհանրապես մարդիկ հակված են հավատալ նրան, ինչը ցանկալի է: Ես, իհարկե ուրախ կլինեմ սերունդը շարունակելու հարցում, սակայն, ընկերնե՛ր, դեռևս նորություն չկա»,- գրել է հեռուստահաղորդավարուհին իր միկրոբլոգում: Շատ երկրպագուների ուրախացրել է այն փաստը, որ Թինան լավ է տրամադրված երրորդ երեխան ունենալու հարցում:
Ի դեպ, մինչև այժմ էլ հստակ պարզ չէ, թե երբ է տեղի ունեցել հարսանեկան արարողությանը: