Մահացել է «Սուպերմենի» սիրելի կնոջ առաջին դերակատարը (լուսանկար)
ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Նոել Նիլը, ով հայտնի է որպես «Սուպերմենի» սիրելի կին: Այս մասին հայտնել է Entertainment Weekly-ն: Արտիստուհին մահացել է 95 տարեկան հասակում՝ շարունակական հիվանդությունից հետո:
Նիլը հանդես է եկել Լոիս Լեյնի դերում` «Սուպերմեն» ֆիլմում (1948թվականին):
«Նա եղել է բարի, աշխատասեր և ուրախ անձնավորություն, ճարպիկ և հաստատակամ»,- նշել է դերսանուհու պաշտոնական կենսագիրը:
Նա նշել է, որ այդ բոլոր հատկանիշներով օժտված է եղել Սուպերմենի սիրելի կինը և այդ դերն իր համար եղել է ավելին, քան ուղղակի դեր: