Աննա Սեմենովիչը՝ իր ամուսնության մասին
Ռուս երգչուհի Աննա Սեմենովիչը ամենանախանձելի հարսնացուների շարքում է, սակայն երգչուհին չի շտապում սիրտը հանձնել այն միակին, ով պատրաստ կլինի ամբողջ կյանքն ապրել իր հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երգչուհին չի կարծում, որ իր անձնական կյանքը վատ է դասավորվել:
«Բայց ինչո՞ւ ես պետք է ամեն ինչ անեմ այնպես, ինչպես ուրիշներն են ցանկանում: Ինչո՞ւ պետք է ես հիմա ումուսնանամ, եթե չեմ ցանկանում: Ինձ դուր է գալի զբոսնել, ճամփորդել, ուրախանալ»,-ասել է նա:
Չնայած երգչուհու հարցազրույցներին, լուրեր են պտտվում, որ Աննա Սեմենովիչը ընտրյալ ունի և նա օտարազգի է:
Այսպիսի լուրերի պատճառը երգչուհու՝ միկրոբլոգում առեղծվածային հրապարակումներն են: