«Vogue» ամսագրի արաբական տարբերակը գլխավորել է սաուդյան արքայադուստր Դինա Աբդուլազիզը (լուսանկարներ)
«Vogue» ամսագրի արաբական տարբերակը գլխավորել է սաուդյան արքայադուստր Դինա Աբդուլազիզը: Այս մասին հայտնել է Financial Times-ը: Ինչպես նշում է թերթը՝ «Vogue Arabia» թերթի թողարկման մասին լուրերը վաղուց էին պտտվում և միայն հիմա այն հաստատվեց:
Առաջին համարը կթողարկվի օնլայն տարբերակով` սեպտեմբեր ամսին: 2017 թվականի գարնանն արդեն դուրս կգա տպագիր տարբերակը:
«Արաբական աշխարհն ունի 250 մլն բնաակչություն և նրանք երբեք չեն ունեցել «Vogue« ամսագիր»,- հայտնել է Աբդուլազիզը: