Էրդողանը հաստատել է իր և Պուտինի հանդիպման մասին լուրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսի վերջին կամ օգոստոսին: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Թուրքիայի և ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով մենք եկանք նույն մտքին, որ երկու երկրների ղեկավարները պետք է հանդիպեն: Հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա այս ամսվա վերջին կամ օգոստոսին մինչև «Մեծ ութնյակի» գագաթաժողովը: Սակայն դա դեռևս հստակ որոշված չէ»,- Էրդողանը հայտնել է լրագրողներին:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր Սոչիում երկու առաջնորդների հնարավոր հանդիպման մասին հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: