Էրդողանը հայտնել է, թե որ երկրներից են եղել Ստամբուլի ահաբեկչությունը կազմակերպողները
Ստամբուլի «Աթաթուրք»-ի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցել են ահաբեկիչներ Դաղստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ընդհանուր հաշվով բերման է ենթարկվել 30 մարդ:
«Բերման ենթարկվածների թիվն այդ հարցով հասել է 30-ի: Հանձինս այդ մարդկանց՝ մենք կարող ենք կարևոր և կոնկրետ եզրակացություններ անել: Դժբախտաբար, մենք գործ ունենք մեր հարևանների և մոտ երկրների հետ»,- այսօր լրագրաողներին հայտնել է Էրդողանը:
Նա հավելել է, որ ահաբեկչությունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ահաբեկչության հետևանքով մահացել էր 44 մարդ, այդ թվում՝ 19 արտասահմանցի, և 239 մարդ վիրավորվել էր: