Երգիչ Ավո Ադամյանը 10 տարի անց կատարել է կնոջը տված խոստումը (ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ)
10 տարի առաջ երգիչ Ավո Ադամյանը, երբ իր հերթական ելույթի համար պարային կատարման էր պատրաստվում, չէր էլ պատկերացնում, որ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթում ոչ միայն լավագույն կատարում, այլ նաև իր կյանքի լավագույն ուղեկցին է գտնելու: Պարի փորձերն աստիճանաբար վեհ զգացմունք են ծնում երգչի սրտում, ինչն անպատասխան չէր մնում այն պարուհու կողմից, ով արդեն 10 տարի է Ավո Ադամյանի հետ կիսում է նրա ուրախ ու տխուր պահերը:
10 տարի առաջ Ավոն ու Նարինեն որոշում են միացնել իրենց ճակատագրերը, սակայն առանց օրինականացման՝ «ԶԱԳՍ»-ի: Սիրահար զույգը որոշում է, որ այսպես ասած, այդ թղթի կտորը ոչինչ է իրենց սիրո առաջ, սակայն Ավո Ադամյանը, այնուամենայնիվ, խոստանում է, որ 10 տարի անց նրանք կօրինականացնեն իրենց ամուսնությունը:
2016թ.-ի հունիսի 27-ին Ավոն կատարում էիր խոստումը, իսկ ամուսնության օրը՝ հունիսի 26-ին, Նարինեին 14-րդ հարկանի շենքի տանիքում անակնկալ էր սպասվում:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Ավո Ադամյանը կիսվել է մանրամասներով. «Գիշերը՝ ժամը 2-ին, (այդ ժամին վերջացրի աշխատանքս), զանգեցի կնոջս ու ասացի, որ ուզում եմ միասին նշենք մեր ամուսնության 10 տարին և տեղ հրավիրեցի նրան: Նարինեն իր երկվորյակ քրոջ տանն էր այդ ժամանակ: Որոշեցինք, որ մեզ կմիանան նաև նրա քույրն ու ամուսինը, ով նաև իմ ընկերն է՝ երգիչ Հովհաննես Մանուչարյանը: Մինչ կանայք իրենց սովորության համաձայն սկսեցին պատրաստվել, ես ու Հովհաննեսը հենց իրենց տան տանիքում անակնկալ պատրաստեցինք շատ արագ. մոմեր ծաղիկներ լույսեր, մատանիներ, դե ես էլ՝ պատրաստի երգիչ»:
Անակնկալի և Ավոյի մասին մանրամասներ իմանալու համար Operativ.am-ի թղթակիցը զրուցել է նաև Ավոյի կնոջ՝ Նարինեի հետ: Նրա խոսքով՝ 10 տարիների ընթացքում Ավոն երբեք չի դադարել հաճելի անակնկալներ մատուցել, սակայն այդ օրն այդպիսի անակնկալի չի սպասել:
«Երբ վերելակ նստեցինք՝ Հովոն 14-րդ հարկ սեղմեց: Ես ու քույրս էլ շտապեցինք ուղղել սխալը, բայց տղաներն ասացին, որ գիշերը քաղաքը տանիքից շատ գեղեցիկ է երևում և արժե մի անգամ ևս տեսնել այդ գեղեցկություն ու նոր գնալ»,-ասաց Նարինեն:
Մինչ Նարինեն ու մյուսները պատրաստվում էին հիանալ քաղաքով, մթության մեջ հնչում էր Ավոյի սրտի երգը: Հետո վառվում են լույսերը, փոխանակվում մատանիներն ու հայտնվում Նարինեի սիրելի կարմիր վարդերը:
«Մինչև այժմ Ձեզ հետ կիսվելիս էլ հուզվում եմ: Շփոթվել էի ու ամուր գրկել նրան: Ավիկը շատ ռոմանտիկ է, նա շատ լավ ամուսին ու շատ լավ հայր է մեր երախաների համար: Ես հպարտ ու շնորհակալ եմ նրա ծնողներին, որ այսպիսի տղայի են դաստիարակել ու մեծացրել»,-ասաց կինը: