Ատում եմ յոգան, սակայն տարիքը ստիպում է. Թինա Կանդելակին նոր կենսակերպ ունի (լուսանկարներ)
40-ամյա Թինա Կանդելակին իր երկրպագուներին զարմացրել է այն լուրով, որ հանկարծակիորեն սկսվել է յոգայով զբաղվել և բուսակեր է դարձել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Այդպիսի փոփոխությունների պատճառը պարզ է. Կանդելակին, ծանր գրաֆիկ ունենալով, հանգստի և իր գիտակցությունը «հանգստացնելու» ունակության անբավարարություն է զգացել:
«Ատում եմ յոգան, սակայն տարիքը ստիպում է: Այլապես գլխում աղմուկը չի լռում ոչ մի վայրկյան: Դրա հետ մեկտեղ որոշեցի փորձել բուսակերների նախաճաշը: Դե, ինչ ասեմ, քիչ է»,- Instagram-ի իր էջում գրել է Կանդելակին:
Ինչպես երևում է, աստղը գոհ չէ իր նոր ռեժիմից, սակայն բոլորն էլ գիտեն, որ եթե Կանդելակին ինչ-որ բան որոշել է, ապա տեղի չի տա: Թինայի երկրպագուները աջակցել են նրան և խորհուրդներ տվել: