Խոհանոցային գաղտնիքներ
Յուրաքանչյուր կին կարող է գրավել տղամարդուն ոչ միան իր հմայքով, ինտելեկտուալ հատկություններով, այլև' խոհանոցային հնարքներով: Իրականում տղամարդիկ պաշտում են այն կանանց, ովքեր խոհանոցում իսկական հրաշքներ են գործում: Ձեր երեկոն կդառնա անզուգական կանաչ թեյով պատրաստված պունշի շնորհիվ: Պահանջվում է 200 մլ կանաչ թեյ, 0,75 լ ջին, 3,3 լ սպիտակ գինի, 5 շերտ կիտրոն և սառույցի կտորներ: Այս բաղադրատոմսը նախատեսված է 9 բաժնի համար: Պատրաստման համար ընդամենը նշված բաղադրիչները հերթականությամբ պետք է խառնել միմյանց: Նախ պետք է գավաթի մեջ տեղադրել սառույցի կտորները, ապա վրան լցնել զանգվածը: Այս հրաշք պունշը մատուցելիս ցանկալի է զարդարել կիտրոնի շերտերով, որոնք անմահական բուրմունք կպարգևեն խմիչքին: