Անկարան հերքել է «Ինջիրլիք»-ի ավիաբազան Ռուսաստանին տրամադրելու լուրը
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի առաջարկել Ռուսաստանի համար բացել «Ինջիրլիք»-ի ավիաբազայի մուտքը: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան բաց է Մոսկվայի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցության համար:
«Ես չեմ արել նման հայտարարություն: Ես ասել եմ, որ մենք կարող են համագործակցել «ԻՊ»-ի դեմ պայքարում յուրաքանչյուրի հետ»,- նշել է Չավուշօղլուն ի պատասխան այն հարցի` արդյոք ինքը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները կարող են օգտագործել ավիաբազան: