Բեքհեմները շնորհավորել են միմյանց՝ ամուսնության 17-ամյակի կապակցությամբ (լուսանկար)
Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները շնորհավորել են միմյանց ինստագրամյան էջում` իրենց ամուսնության 17-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հայտնել է Բեքհեմը, իր բախտը բերել է, որ նա հանդիպել է մի մարդու, ով նույնքան ակտիվ է և կյանքում ցանկացել է նույնը, ինչ ինքը: «Մենք ստեղծել ենք 4 հրաշալի երեխաներ, և ես չէի կարող երազել ավելի սիրող և հոգատար մոր մասին իմ երեխաների համար: Սիրում եմ քեզ»,- գրել է Դևիդ Բեքհեմը:
Իր կողմից Վիկտորյան անվանել է իր ամուսնուն իր լավագույն ընկերը և իր սերը: «Ամենաբարի մարդը, ով ոգեշնչում է ինձ ամեն օր: Շնորհավորում եմ աշխարհի լավագույն ամուսնուն և հայրիկին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել են 1999 թվականի հուլիսի 4-ին Իռլանդիայում: