Թուրքիան կարող է թույլ տալ Ռուսաստանին օգտագործել «Ինջիրլիք»-ի ավիաբազան
Թուրքիան կարող է թույլ տալ Ռուսաստանին օգտագործել «Ինջիրլիք»-ի ավիաբազան` «Իսլամական պետության» դեմ անցկացվող օերացիայի շրջանակում: Այս մասին հայտնել է Haberler-ը՝ հղում տալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի կատարած հայտարարությանը: Նրա խոսքով՝ Անկարան մտադիր է համագործակցել բոլորի հետ, ով աջակցում է «ԻՊ»-ի դեմ պայքարին:
Նա նշել է, որ բազան հիմնվել է հենց այդ նպատակով և չկա որևէ խոչընդոտ Ռուսաստանի հետ համագործակցելու համար:
Նա նաև նշել է, որ քննարկել է այս առաջարկը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: