Առնոլդ Շվարցենեգերը «Տերմինատոր-2» ֆիլմի 25-ամյակի առթիվ արխիվային տեսանյութ է հրապարակել
Հոլիվուդյան դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ցույց է տվել արխիվային տեսանյութ` նվիրված «Տերմինատոր-2 Դատաստանի օրը» ֆիլմի 25-ամյակին:
Տեսանյութը հրապարակվել է դերասանի ֆեյսբուքյան էջում և հավաքել 3.1 մլն դիտում մեկ օրվա ընթացքում:
Նա նշել է, որ միշտ հպարտանալու է այս ֆիլմով և ֆանտաստիկ թիմով, ովքեր աշխատել են ֆիլմի ստեղծման ժամանակ, այդ թվում՝ ռեժիսորով, դերասաններով և նկարահանող խմբով:
«Շնորհակալություն բոլորին` անմոռանալի հիշողությունների համար»,- հավելել է նա: