Ադելը ճանաչվել է որպես ամենակարևոր երաժիշտ
Billboard երաժշտական հանդեսը բրիտանացի երգչուհի Ադելին ճանաչել է որպես 2012-ի ամենակարևոր երաժիշտ: Associated Press-ը հայտնում է, որ Ադելը այս ցուցակը գլխավորում է արդեն երկրորդ տարին: Երգչուհին այս մրցանակին արժանացել է իր 21 ալբոմի ադամանդյա տարբերակի շնորհիվ: Բացի այս մրցանակից' Ադելը ճանաչվել է նաև ամենակարևոր կին երաժիշտը: