Դա շատ ծանր որոշում էր երկուսիս համար. երգչուհի Զառան ամուսնալուծվել է
Երգչուհի Զառան 8 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել է իր ամուսնուց՝ Սերգեյ Իվանովից: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում, որ զույգի հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Այժմ նրանք հաստատել են այդ լուրը: Ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցի ընթացքում Զառան հաստատել է, որ ինքը և այժմ արդեն նրա նախկին ամուսինն ամուսնալուծվել են:
«Այո, ես իսկապես բաժանվել եմ ամուսնուցս: Մենք ամուսնալուծվեցինք վերջերս: Դա շատ ծանր որոշում էր երկուսիս համար, սակայն այն անհրաժեշտ էր ընդունել: Ցանկանում եմ ընդգծել, որ դա համատեղ որոշում էր»,- նշել է երգչուհին՝ հավելելով, որ իրենց հարաբերություններում սկանդալներ և դավաճանություններ չեն եղել, պարզապես ինքն ու Սերգեյը հասկացել են, որ այլևս չեն կարող իրար հետ լինել:
Զույգն ամուսնացել էր 2008 թվականին: Նրանք մեծացնում էին երկու որդիներին՝ Դանիլին և Մաքսիմին: